ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»:
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն այն մասին, որ շփման գծի Աղդամի շրջանի ուղղությամբ հայկական ուժերը դիվերսիոն հարձակում են իրականացրել, ինչի արդյունքում գերի ընկել Արսեն Բաղդասարյանը: