2014թ. տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձութուններ, բողոքի ցույցեր և ելույթներ խորհրդարանում: Ազգային ժողովը զերծ չի մնացել վեճերից, «բոց» ելույթներից: Armlur.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:
Հնարավոր չէ մեկ առ մեկ հիշել և առանձնացնել ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթները, քանի որ դրանք բոլորն էլ սուր են և լի քննադատությամբ: Նիստերից մեկի ժամանակ պատգամավորը բանավեճի մեջ մտավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: «Ձեր հագի կոստյումն արժե մանկավարժի չորս տարվա աշխատավարձը: Ինչպիսի՞ զգացողություններ եք ապրում», – նախարարին դիմելով՝ նշեց պատգամավորը, իսկ հարցն ու պատասխանն էլ ավելի հետաքրքիր ընթացք ստացավ:
Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդադար խոսում էր` նույնիսկ անջատված խոսափողի ժամանակ: Ադ ժամանակ Փոստանջյանին սկսեց պաշտպանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինանը, ում ուղղությամբ էր գոռաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը: «Վեր ընգի տեղդ, արա»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկանը հայտարարել էր, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն ՀՀ` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, կարող են իր ժառանգների համար գրել, որ իրենք «իշի քուռակ» են: Ի պատասխան, Առաքել Մովսիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր. «Ես չեմ լսել… որ ինքը գա, իմ մոտ տենց բան ասի, կթքեմ իրա երեսին, էշի քուռակից էլ բեթար օրը կգցեմ»:
ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի բոցաշունչ ելույթը երկար ժամանակ բոլորի քննարկման առարկան էր: Նա անդրադարձել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքին և այն հանգամանքին, որ դա կապում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայհոյելու հետ: Սեյրան Սարոյանը մասնավորապես նշել էր. «Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում: Ես ու Շմայսը քրֆենք` ջայնամ, բա դու ու՞ր ես քրֆում այ մարդ»:
Սա Սերան Սարոյանի միակ բոցաշունչ ելույթը չէր: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ պատգամավորը նշել էր.«Պարոն նախագահ, եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Եկեք, ոնց կա նենց թողենք, մարդիկ գնան աշխատեն: Սաղի մտքին կա, բայց չենք անում, սաղս նստած ենք, եկեք տղամարդավարի քվեարկենք, պրծնենք»:
Խորհրդարանում մշտապես բավական ակտիվ է եղել «Ժառանգություն» խմբակցութան պատգամավոր Զարուհի Փոստանջանը: Նա բազմաթիվ անգամ ելույթներ է ունեցել, քննադատել իշխանությունների գործելակերպը: Նրա ելույթները միշտ իրարանցում են առաջացնում խորհրդարանում, իսկ դրանցից մեկի ժամանակ էլ նա անեկդոտ պատմեց Սերժ և Ռիտա Սարգսյանների մասին: