Աստված ինձ ձեռքեր է տվել բռնցքամարտով զբաղվելու և փող հաշվելու համար. Մեյվեզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը (47-0, 26 նոկաուտ) խոստովանել է, որ իր գլխավոր շարժառիթը փողն է: Դրա հետ մասին, նրա կյանքում առաջին տեղը գումարը չի զբաղեցնում:

«Միգուցե իմ չարակամներին ես ևս մեկ առիթ եմ տալիս ինձ ատելու համար, սակայն դրա հետ միասին ես շարժառիթ եմ ստեղծում նրանց համար, ովքեր ամբիցիաներ ունեն և ցանկանում են հաղթող լինել իրենց կյանքում: Այո, ես մեղավոր եմ: Ես նյութապաշտ եմ, և փողն ինձ համար շարժառիթ է:

Սակայն իմ կյանքում առաջին տեղում Աստվածն է: Աստված քեզ չի տա այն, ինչը դու չես կարող հաղթահարել: Այս իսկ պատճառով էլ Աստված ինձ տվել է լավագույն ձեռքերը այս սպորտաձևում, որոնցով ես կարող եմ լավ բռնցքամարտել և փող հաշվել»,-Մեյվեզերի խոսքերն է մեջբերում Boxingscene-ն:




Լրահոս