Coca-Cola-ն եվ Pepsi-ն ալկոհոլ են պարունակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիական հետազոտությունը պարզել է, որ Coca-Cola-ն եւPepsi-ն ալկոհոլի հետքեր են պարունակում: Հետազոտությունն իրականացրել է Փարիզում տեղակայված Սպառողների ազգային ինստիտուտը: Ըստ մասնագետների՝ ալկոհոլի քանակությունը գազավորված ըմպելիքների 1 լիտրում 10 մգ-ից էլ քիչ է: Ուսումնասիրության ենթարկված 19 գազավորված ըմպելիքներից ալկոհոլ չեն պարունակել միայն Auchan, Cora, Casino, Leader Price և Man U-Cola բրենդների արտադրանքները: Ի պատասխան հետազոտության՝ Cola-ն եւ Pepsi-ն հայտարարել են, որ իրենք արտադրանքում ալոհոլ չեն օգտագործում, իսկ ալկոհոլային հետքերը մրգերի ֆերմենտացիայի հետեւանք են: 




Լրահոս