Մահվան ելքով վրաերթ` Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07.10-ին, Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70-75 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:

Վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը՝ 1938 թ. ծնված Հրանտ Մարտիրոսյան:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս