Քուչակ-Հարթավան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին, ժամը 03.33-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AQ 126 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ.Հ.) Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:




Լրահոս