
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը չի խաղալու «Վալենսիա»-ի հետ կարևոր խաղում:
«Ռամոսը լավ վիճակում է, նա մարզվել է, բայց դեռ թիմային մարզման չի մասնակցել: Մենք որոշել ենք, որ վերջնականապես կողմորոշվելու ենք վերջին մարզումից հետո: Եթե որևէ վտանգ լինի, ապա նա դուրս չի գալու խաղադաշտ»,- նշել է Անչելտոին: