
Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ուլտիմատում են ներկայացրել, հաղորդում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստից պահանջում են երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2016 թ-ի ամռանը: «Բորուսիա»-ում չեն ցանկանում, որպեսզի կրկնվի Ռոբերտ Լևանդովսկու պատմությունը, ով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Բավարիա»: Այդ իսկ պատճառով Գյունդողանին կհանեն տրանսֆերային շուկա, եթե նա չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը: