Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված լարվածությունը սրացումներով է ուղեկցվելու: Այս ամենը նրան է տանում, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դառնալու: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Պետք է նշեմ, որ այս ամենը կատարվում է Ռուսաստանի դիրիժորությամբ: Ռուսաստանը սրանով համաշխարհային հանրության ուշադրությունն Ուկրաինայի իրադարձություններից շեղելու խնդիր ունի»,- նշեց Ենոքյանը:
Նրա կարծիքով` այս տարբերակով Ռուսաստանի գործը մի փոքր հեշտացել է այնքանով, որ ռուսական զորքերի ներուժը չի օգտագործվում: Փոխարենը` ռուսներն իրենց ազդեցության գործակալներին են օգտագործում իրավիճակը լարելու համար: