«Դեմ եմ»-ը կգնա նախագահական հունվարի 15-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին` ժամը 12:30-ին, հրավիրում է նախագահական նստավայր՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և պահանջելու, որ Վալերի Պերմյակովը դատապարտվի Հայաստանում:

«Հունվարի 15-ին՝ ժամը 12:30-ին, բոլորս հավաքվենք Բաղրամյան 26-ում և պահանջնեք, որ մեր իշխանությունները հերթական անգամ իրենց ստրկամտությամբ ու անգործությամբ չնսեմացնեն հայի արժանապատվությունը. ռուս ճիվաղը, հանդիսանալով ՌԴ քաղաքացի, այնուամենայնիվ, իր ոճրագործությունն իրականացրել է ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս, սպանելով հենց ՀՀ 6 քաղաքացիների, ուստի և իր արժանի պատիժը պիտի կրի ՀՀ տարածքում և ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխան: Սա ոչ միայն արդարադատության, այլև ազգային արժանապատվության հարց է։

Հարգելի հայրենակիցներ, Հունվարի 12-ին ռուս ոճրագործը սպանել է 7 հոգուց բաղկացած անմեղ հայ ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխայի, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամն էլ՝ 6 ամսական փոքրիկ Սերյոժան, գտնվում է ծանր վիճակում: Նման ոճրագործությունից հետո մեր երկրում հյուրի կարգավիճակում գտնվող ռուսական ռազմական ներկայացուցչությունն իրեն թույլ է տալիս այդ ճիվաղին անգամ չհանձնել հայ իրավապահ մարմիններին: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե նա դատապարտվելու է և իր պատիժը կրելու է ՌԴ-ում»:




Լրահոս