
Անգլիայի Պրեմյեր լիգայի կայքը ներկայացրել է Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին:
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ճանաչվել է լավագույնը: Նրա գլխավորությամբ ակումբը դեկտեմբերին անցկացրած 6 խաղերից 5-ում հաղթել է և մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՔՊՌ-ի հարձակվող Չարլզ Օսթինը, ով դեկտեմբերին դարձել է 5 գոլի հեղինակ: