«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստացել են միայն մեկ ամսվա աշխատավարձը, իսկ 18 ամսվանը դեռևս վճարված չեն:
Armlur.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Մենք շարունակելու ենք պայքարել, խաղաղ երթեր ենք իրականացնելու, պայքարելու ենք, որ մեզ հասանելիք աշխատավարձերը տան: Գնալու ենք Նախագահականի և Կառավարության դիմաց և մեր արդար պահանջով հանդես գանք: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեզ պարզապես հանգիստ ասում է, որ իրենք միայն այդքան գումար կարող են տալ, մնացածի մասին ոչինչ չեն կարող ասել»,- ասաց գործարանի մամուլի քարտուղարը:
Վերջինս նշեց նաև, որ իրենց ցույցերը խաղաղ բնույթ են կրելու, սակայն, չեն դադարեցվելու այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց ողջ աշխատավարձը: