
Ռուսաստանաբնակ հայազգի դերասան և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ևս անդրադարձել է Գյումրիում ռուս զինվորականի կողմից իրականացված ընտանիքի 7 անդամների սպանությանը: Վերջինս համացանցում գրառում է կատարել, որում հայտարարել է, որ Գյումրիում զանգվածային սպանության մեղքը ոչ միայն ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովինն է, այլ նաև բժիշկներինը, ովքեր նրան թույլ են տվել ծառայել ռուսական բանակում: Վերջինս նաև նշել է, որ ճիշտ որոշում է եղել մարդասպանին Հայաստանում դատելը:
«Ես նրա հետ նաև կդատեի բժշկական հանձնաժողովից բժիշկներին, ովքեր թույլ են տվել այդ մարդասպանին ծառայել ռուսական բանակում»,- գրել է Քեոսայանը: