Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված Ուժերի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվել է լեյտենանտ Կարեն Գալստյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր և այնտեղ էր գործուղվել 2014թ.-ին: Մեզ հետ զրույցում Աչաջուրի գյուղապետարանից հայտնեցին, որ Կարենն անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզ:
Նա նշեց, որ Կարենը Գալստյանն ունի մեկ եղբայր, մայր և հայր: