Ավետիսյանների ընտանիքի շիրիմներին այցելած ռուս պատգամավորները դեմ չեմ Պերմյակովին ՀՀ օրենքով պատժելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պետդումայի մի խումբ պատգամավորներ ժամանել են Գյումրի՝ ծաղկեպսակներ դնելու` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի յոթ անդամների: Պատգամավորական խմբում են նաև ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի անդամները և ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդականը:

Ինչպես փոխանցում է Գյումրիի մեր թղթակիցը, պատվիրակության կազմում են եղել տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցները, ինչպես նաև՝ Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավորներ: Պետդումայից ժամանած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ-ից ժամանած պատվիրակությունը եղել է «Շիրակ» գերազմանատանը, որտեղ ամփոփված են Ավետիսյանների աճյունները: Այստեղ Գյումրի ժամանած հյուրերն իրենց հարգանքի տուրքն են մատուցել հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամներին:

Գյումրիի մեր թղթակցի հաղորդմամբ`ՌԴ Պետդումայի պատգամավորներն համոզմունք են հայտնել, որ իրենք ևս կողմնակից են  Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատժելուն:




Լրահոս