Դատավոր Մարինե Մելքոնյանը` հարկայինի փաստաբա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվից տուժած մոտ 400 բնակիչ պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իրենց բնակարանները: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին տուժած բնակիչները:

Նշենք, որ հունվարի 23-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ «Նորաշեն-2007» կոոպերատիվի մասով քրեական գործի հերթական դատական նիստը:

Տպավորություն է, որ արդեն 5 տարի արհեստականորեն ձգձգվող քրեական դատավարությունը նպատակ ունի հուսալքել և ծաղրել այն քաղաքացիներին, որոնք վաշխառուների ձեռքում գտնվող բնակարանների իրական տերերն են: Գևորգ Չաուշի 14/3 շենքի 129 բնակարանների բնակիչների այն մասը, որը գումարի մի մասն է վճարել սպառողական կոոպերատիվին, մյուսը մասը` վաշխառուներին, դեռևս չի ստացել բնակարանները: 40-ից ավելի բնակիչներ, ովքեր գրեթե ամբողջությամբ վճարել են պայմանագրով նախատեսված գումարները, մինչ այս պահը չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք բնակարանները:

Բնակիչները վստահ են, որ սա այսօրվա դատական համակարգի` իշխանությունից կախված լինելու հետևանքն է, այս դեպքում` ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից: Խաբված բնակիչները վախեցած են, որ մի անգամ վաշխառուների պատճառով են տուժել, այս անգամ էլ դատավոր Մարինե Մելքոնյանի վարած անբարեխիղճ դատաքննության հետևանքով կխաբվեն:

Այս գործով որպես վաշխառուներ շրջանառվում են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Նրանց թվում են Վայոց ձորի ԱԱԾ պետ Գագիկ Առաքելյանը, ՌՈ նախկին գնդապետ Հայկ Ստեփանյանը և այլք: Լուրեր են շրջանառվում, թե այս մարդիկ որպես վաշխառու չեն ճանաչվում, քանի որ մեծ ազդեցություն ունեն քննիչների վրա: Ավելին, դատավարությունն էլ, կարծեք թե, սույն անձանց կամքի համաձայն է ընթանում:

Դատավոր Մելքոնյանը միայն լուռ լսողի կարգավիճակում է: Քրեական դատավարությունն արդեն 5-րդ տարին է ընթանում և պետական բարձրաստիճան պաշտոնայների վաշխառությամբ կատարած հանցանքը կոծկելով է զբաղված: Վերջին 2 ամիսներին դատավոր Մարինե Մելքոնյանն առանց հիմնավոր պատճառաբանության հետաձգում է դատական նիստերը, որոնք տևում են առավելագույնը 10 րոպե:

Նշենք, որ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունն առանձնապես խոշոր չափերով), ինչը ենթադրում է ազատազրկում 4-8 տարով: Իսկ քրեական գործի դատաքննությունն ընթանում է արդեն 5 տարի: Ենթադրվում է, որ դատավարությունն այնքան կձգձգվի, որ կոոպերատիվի նախագահն ազատ կարձակվի հենց դատարանի դահլիճից:

Նախագահողը, բնակիչների համոզմամբ, աշխատում է մեղադրյալներ Արմեն Թադևոսյանի, Լյովա Սամվելյանի, ինչպես նաև՝ գործի շրջանակներում վաշխառու ճանաչված պաշտոնյաների օգտին: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ամբաստանյալ Թադևոսյանի միջնորդությամբ նշանակվել է Գևորգ Չաուշի 14/3 շենքի կառուցապատման շուրջ փորձաքննություն: Դեռևս 2011 թվականին կառուցապատողները գտնում էին, որ շենքի կառուցման համար առավելագույնը ծախսվել է 1-1,2 մլրդ դրամ: Նոր փորձաքննությունն այդ թիվը հասցրել է 2,8 մլրդ դրամի: Շենքը կառուցվել է 50%-ի չափով, իսկ թվերի նման տարբերության առաջ գալը խոսում է այն մասին, որ կոծկվում է գումարների թալանի փաստը:

Սպառողական կոոպերատիվի նախագահ Թադևոսյանը 2 տարի առաջ «տղամարդու խոսք» տվեց, որ իր կյանքի գնով կվերադարձնի բնակիչներից վերցված բնակարանները, իսկ հիմա իրավիճակը վերջնականապես անկառավարելի է դարձել և գլխիվայր շրջվել: Նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների հովանահովորության տակ է գտնվում. հույս ունի, որ նրանց հովանավորչությամբ ազատ կարձակվի: 2013 թվականի վերջին դատական նիստին Ա. Թադևոսյանը պնդում էր, թե աշխատանքների վրա ծախսել է 2,8 մլրդ դրամ, իսկ դատավոր Մարինե Մելքոնյանը շահագրգռված արձանագրում էր՝ ուրեմն բնակիչներն են քիչ վճարել:

Նշենք, որ այսօր Աջափնյակի և Հարավարևմտյան թաղամասի նորակառույցներում վաճառվում են բնակարաններ՝ քառակուսի մետրը 250 հազար դրամով: «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահը քառակուսի մետրի համար վերցրել է 500-700 ԱՄՆ դոլար՝ բնակարանի նախագծի չափորոշիչների համաձայն: Սպառողական կոոպերատիվը բնակիչների գումարներով կառուցվող շենք է, և այն շահույթ հետապնդելու իրավունք չունի: Ինչպե՞ս ստացվեց, որ գործակալությունը շենք կառուցեց, վաճառեց այն բնակիչներին 250 հազար դրամով:

Ի դեպ, բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե սպառողական կոոպերատիվի նախագահը Գևորգ Չաուշի 14/3 շենքի համար օգտագործված շինանյութերի արժեքը և բանվորներին վճարած աշխատավարձի չափը ուռճացրել է:

Ավելի ուշ ՀՔԾ-ում վաշխառուներից բռնագանձվել է մոտ 38 մլն դրամ: Իսկ հարկայինին նույն քանակությամբ պարտքերը Ա. Թադևոսյանը նպատակ ունի «վերացնելու»՝ դեպոզիտային գումարներին ավելացնելով 1 մլն դրամ, որից հետո ազատ կարձակվի: Սա այն դեպքում, երբ նախաքննական մարմինը գործով տուժող է ճանաչել 400 մարդու: Իսկ դատավոր Մելքոնյանը հարկայինի հայցը բավարարել է՝  կարծես անտեսելով տուժած բնակիչներին:

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, իր գործընկերոջ` Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ նրանց հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր: Ապա նրանք միասին գանձել և հափշտակել են 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կամակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Իսկ հետագայում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականը` Ռազմիկ Ավագյանն ու այլ բարձրաստիճան վաշխառուներ` նկատելով, որ քրեական դատավարությունում օրեցօր նոր բացահայտումներ են կատարվում` ուղղված իրենց և մյուս վաշխառուների դեմ, միաժամանակ գիտակցելով, որ գործը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից` գործը քննող դատավոր Արթուր Սմբատյանից պահանջում են սնանկ ճանաչել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվը:

Ստացվում է, որ դատավոր Սմբատյանը կատարել է Հայաստանի հարկայինի վաշխառու ղեկավարների պատվերը: «Զույգ զինվորներից բնակարաններ հափշտակելով կամ բանակից հաշմանդամ վերադարձած զինվորի (Սաշա Գյոզալյան) ընտանիքի բնակարանը վաշխառությամբ տանելով` պետություն կամ հայրենի՞ք են ցանկանում կառուցել: Իսկ հետո էլ զոհվածների հուշարձանների առջև տխուր գլուխ են խոնարհում: Ինչո՞վ են նրանք տարբերվում թուրքերից` ներկայիս Հայաստանում կատարելով սպիտակ ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ:

Մի՞թե ՀՀ նախագահն այնքան ուժ չուներ, որպեսզի կարողանար 4  տարվա ընթացքում կարգադրեր իր վաշխառու գործընկերներին` վերադարձնել ժողովրդից հափշտակած բնակարանները: Եթե նա այդքան թույլ է, ապա նման նախագահ Հայաստանին և հայ ժողովրդին պետք չէ»,- Armlur.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել են կոոպերատիվից տուժած և անտուն մնացած բնակիչներից: Ի դեպ, Դավիթ Բեգլարյանը պակաս ազդեցություն չի ունեցել նաև ՀՔԾ-ի վրա: Այր ու կին Սարգիս Աղաբեկյանին` նույն իրեն` Էսկոյի Սաքոյին, և գործով ամբաստանյալ Արմեն Թադևոսյանին հրահանգել են իրենց անունները չտալ, ինչին, բնականաբար, հասել են: Ավելին, հետագայում մյուս ամբաստանյալ Լուսաբեկ Սամվելյանը հայտնել է, որ Նաղդալյանից և նրա ամուսնուց 300 հազար դոլար են վերցրել տոկոսով և գրավ են դրել 14 բնակարան` իրենց գնի 20%-ի չափով:




Լրահոս