
Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին և նշել, որ մի քանի տարի առաջ, միգուցե, մերժեր նրա առաջարկը:
«Ճիշտն ասած, ես ավելի շատ մոտ եմ Գվարդիոլայի հետ: Կարող եմ ասել, որ Մոուրինյոն և Գվարդիոլան բնավորության մեկ ընդհանուր գիծ ունեն: Երկուսն էլ հաղթողի բնավորություն ունեն: Երկուսն էլ ատում են պարտությունը: Մոուրինյոն մեզ խնդրում է ավելի գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Երեք տարի առաջ ես կմերժեի հանդես գալ Մոուրինյոյի գլխավորած թիմում: Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է»,- նշել է նա: