«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Նրա գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:
Սակայն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հունվարին Յանուզայը չի հեռանա թիմից: Մասնագետն ակումբում բարձր է գնահատում նրա դերը: