
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է որակազրկվել մեկ կամ երկու խաղով: Ֆուտբոլիստը հարվածել էր «Սենտ Էթյենի» ֆուտբոլիստ Ռոմեն Ամումի ոտքին, իսկ մրցավարը նրան պատժել էր դեղին քարտով: Սակայն կարգապահական կոմիտեն կարծում է, որ Իբրահիմովիչն արժանի է ավելի խիստ պատժի:
«Միայն «Ռենի» խաղից հետո տեղեկացա կարգապահական կոմիտե հրավիրվելու մասին: Բայց հանդիպման ընթացքում արդեն պատժվել էի: Զարմանալի է: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո հաճախ եմ զարմանում տարբեր երևույթներից»,- նշել է նա: