
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած «Բայեր»-ի դեմ հանդիպման արդյունքից:
«Խաղն իդեալական չէր, բայց մենք հասանք մեր նպատակին: Կարողացանք հուսալի խաղ ցուցադրել:
Մյուս կողմից, պետք չէ «Բորուսիա»-ից դիտարժան ֆուտբոլ պահանջել, եթե խոսք է գնում Բունդեսլիգայում գրանցումը պահպանելու մասին: Լևերկուզենում մենք հիանալի արդյունք գրանցեցինք: Հեշտ չէ այստեղ անգամ մեկ միավոր վաստակել»,- նշել է նա: