
Իտալական «Սամպդորիա»-ի հարձակվող Սամուել Էտո’օն կարող է նախատեսված ժամկետից շուտ հեռանալ թիմից:
33-ամյա ֆուտբոլիստը «Սամպդորիա»-ի հետ պայմանագիր է կնքել ընդամենը 1 շաբաթ առաջ և հասցրել է փոխարինման դուրս գալ «Տորինո»-ի դեմ խաղում (1:5):
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ջախջախիչ պարտության պատճառով «Սամպդորիա»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը ևս մեկ մարզում է նշանակել, որին ինքնակամ չի ներկայացել քամերունցի հարձակվողը:
Նշենք, որ «Սամպդորիա»-ն լքելու դեմքում՝ Էտո’օն կարող է վերադառնալ միայն «Էվերտոն», քանի որ ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն` ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում կարող է խաղալ ընդամենը երկու թիմում: