Էյդեն Մակգիդին կարող է վերադառնալ «Սպարտակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպարտակ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերտոն»-ի կիսապաշտպան Էյդեն Մակգիդիի հանդեպ, վստահեցնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստն այլ ակումբ տեղափոխվելու մի քանի տարբերակ ունի: Հունվարի սկզում «Սելտիկ»-ի մարզիչ Ռոննի Դեյլն ասել էր, որ ցանկանում է Մակգիդիին տեսնել իր թիմում, սակայն խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական կողմը:

Այդ  կերպ, «Սպարտակ»-ը, ի տարբերություն այլ ակումբների, առավելություն ունի Էյդենի համար պայքարում: Նշենք, որ Մակգիդին նախկինում հանդես է եկել ռուսական ակումբի կազմում:




Լրահոս