Փետրվարի 5-ին տեղի ունեցող համաժողովը ընդհանուր լայն կոնսոլիդացիա է քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների միջև: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
«Գիտեք, որ համաժողովը հրավիրել և կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը: Բոլորը կարտահայտեն իրենց կարծիքը», – նշեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, այդ օրը կորոշվի` կլինի՞ իշխանափոխության քարտեզ, թե ոչ: