Ինչ է սպասվում Աբրահամ Մանուկյանին. նա առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է այսօր սպասվում ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին ՀՀ վերաքննիչ դատարանում : Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորված է, իսկ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը կալանավորման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Այդ բողոքը քննելու է դատավոր Նարինե Հովակիմյանը: Պաշտպանական կողմը վստահ է , որ նա՝ ի տարբերություն դատավոր Ֆարխոյանի, օբյեկտիվ քննություն կիրականացնի, եւ չի բացառվում , որ ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակի ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին : Բողոքի քննությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին:

Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին ՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են , որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ : Առերեսումից ArmLur.am-ին այլ մանրամասներ եւս հայտնի են , սական նախաքննությանը չվնասելու համար այս պահին , այն չենք հրապարակի :

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշինե ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Քնար Մանուկյան




Լրահոս