
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզո Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով. հայտնում է Daily Mail-ը:
Պորտուգալացի մասնագետը շատ բարձր է գնահատում ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղային որակները և կցանկանար հաջորդ մրցաշրջանից նրան տեսներ իր թիմում: Մոուրինյոն մտադրվել էր Վարանին իր թիմ հրավիրել դեռևս 2012/13-ին, երբ նոր էր գլխավորել «Չելսի»-ն:
Ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2020 թվականը: