
Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդա՞ր էր դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարով դատապարտելը, բայց քրեական աշխարհում Զապ մականունով հայտնի անձին ազատ արձակելը, պատասխանեց.
«Դրանք շատ տարբեր հարցեր են: Արդարադատության համակարգին վերաբերելի կարող են լինել այն դեպքերը, որոնք վերաբերելի են, դրանք վերաբերելի չեն, որովհետև դրանք բացարձակապես տարբեր հարթություններ և հիմք ունեցող խնդիրներ են: Դրանք միմյանց հետ համեմատել չի կարելի»:
Հիշեցնենք, որ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն՝ ազատ արձակվել: