
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր թիմը կմնա Բունդեսլիգայում:
«Մենք կկարողանանք միավորներ վաստակել և մնալ Բունդեսլիգայում: Չեմ կարծում, որ չենք կարողանա նույնիսկ վաստակել նվազագույն միավորները: Դա «Բորուսիա»-ին հարիր չէ»,- հայտարարել է Կլոպը:
Նշենք, որ ներկա պահին «Բորուսիա»-ն գտնվում է Բունդեսլիգայի աղյուսակի 18-րդ հորիզոնականում: