Անչելոտին չի վախենում «Ատլետիկո»-ի դեմ խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չենք վախենում «Ատլետիկո»-ից և չենք մտածում ոչ ոքի արդյունքի մասին: Այս մասին նշել է Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում սպասվելիք հանդիպման մասին խոսելիս:

«Թիմը առավելագույնս մոտիվացված է: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Չեմ կասկածում, որ հրաշալի հանդիպում է սպասվում: Ռոնալդուն լիարժեք մոտիվացված է որակազրկումից հետո, և նա պատրաստ է հանդիպմանը»,- նշել է Անչելոտին:

 «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին




Լրահոս