«Ամենագեղեցիկ հանցագործը» դատապարտվել է 2 տարվա ազատազրկման (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայում կալանավորված Ջերեմի Միքսը, ով Facebook-ի օգտատերերի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ հանցագործը, ապօրինի զենք պահելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Կանանց հիացրել էր նրա լուսանկարը, որը ոստիկանությունը տեղադրել էր Facebook սոցկայքում:

Բացի այդ, Միքսը բանտում պետք է վերականգնման 500-ժամյա կուրս անցնի այն անձանց համար, ովքեր տառապում են արգելված պրեպարատներից կախումից:

Այժմ գրավիչ արտաքինով հանցագործը ստիպված է լինելու հրաժարվել մոդելային կարիերա սկսելու ու ռեալիթի-շոուին մասնակցելու իր ծրագրերից, ուր իրեն արդեն հրավիրել էին:

Հիշեցնենք, որ Միքսը ձերբակալվել էր 2014թ. հունիսի 18-ին։ Ոստիկանները նրա մոտ զենք էին հայտնաբերել։

7025

jeremy-meeks-felon-modeling-53b3e33dc2c23

photo_128682




Լրահոս