Խոստանում եմ՝ Փոլ Սմիթը չի դիմանա 12 ռաունդ. Արթուր Աբրահամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ միջին քաշային կարգում WBO տիտղոսակիր Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մտադիր է վերջ դնել այն խոսակցություններին, թե արժանի չէր հաղթանակի բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) դեմ մենամարտում: Դա իրականացնել նա մտադիր է արդեն փետրվարի 21-ին, երբ կկայանա ռևանշ մենամարտը:

«Ես ցանկանում եմ պարզություն մտցնել այս հարցում: Փոլը լավ ելույթ ունեցավ առաջին մենամարտում, սակայն ես, այնուամենայնից, ավելի լավ հանդես եկա: Չեմ հասկանում՝ ինչու նա սկսեց խոսել մրցավարական սխալի մասին: Ո՛չ ես, ո՛չ էլ մենամարտի կազմակերպիչները չեն նշանակել մրցավարներին. դա իրականացրել է համաշխարհային ֆեդերացիան:

Մրցավարները տարիներ շարունակ փորձ են կուտակում, և երբ ապացուցում են իրենց կայացած լինելը, անցնում են տիտղոսների համար մենամարտերին: Իսկ ընդհանրապես ես չեմ անհանգստանում: Կա մեկ միջոց ազատել նրանց պատասխանատվությունից. հաղթել նոկաուտով: Ես խոսատնում եմ. Սմիթը չի ձգի 12 ռաունդ»,-նշել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ առաջին մերամարտում Աբրահամը հաղթել էր միավորներով՝ 117-111, 117-111 и 119-109:




Լրահոս