ՀԱՆՈՒՆ ԿԻՆՈՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասաններից շատերը պնդում են, որ սերիալներում նկարահանվում են միայն այն պատճառով, որ կինոարտադրություն չկա: Բայց արի ու տես, որ ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվելիք որոշմամբ կստեղծվի «Հայարտ սինեմա» հիմնադրամ, որի հիմնադիրներն են լինելու ռեժիսորներ, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը (Հայաստան), Ռոման Բալայանը (Ուկրաինա) եւ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս մշակույթի ու կրթության եւ գիտության նախարարությունների: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդելու, իսկ տարբեր աղբյուրներից ստացված միջոցները ուղղվելու են միայն հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը: Այս ամենը միտված է ժամանակակից հայ կինոյի զարգացմանը, ինչպես նաեւ կրթական համակարգում ռեժիսուրայի բարձրագույն դասընթացների ստեղծմանը:
Հիմնադրամի կառավարման մարմիններն են լինելու 9 անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդը եւ կառավարիչը` գործադիր տնօրենը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծով նախատեսվում է «Հայարտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել պրոդյուսեր, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին:




Լրահոս