
«Բարսելոն»-ի նախկին գլխավոր մարզչի Լուի Վան Գալը պատմել է այն մասին, թե ինչպես է տարիներ առաջ նրան որպես օգնական վերցրել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն սկսեց պաշտպանել Ռոբսոնին: Նա բղավում էր Նունեսի և իմ վրա: Նա նվիրված էր Ռոբսոնին: Եվ հենց այդ ժամանակ ես նրան առաջարկեցի դառնալ իմ օգնականը: Նա իրեն հիանալի դրսևորեց»,-Վան Գալի խոսքերն է մեջբերում իսպանական Sport-ը:
Վան Գալը գլխավորել է «Բարսելոնա»-ն 1997-2000 և 2002-2003 թթ-ին: