Աբրահամ Մանուկյանին պատկանող բազայի զննումը կօգնի՞ Արտակ Խաչատրյանի ծեծի բացահայտմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ում օրեր առաջ առևանգել և ծեծի էին ենթարկել, այսօր իրավապահներին ցույց է տվել, թե որտեղ են իրեն իջեցրել չարագործները իրենց «սև գործն» անելուց հետո:

Ավելի վաղ A1plus.am-ը գրել որ, որ քննիչներն այսօր զննություն են իրականացրել Տեցի կրուգ անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաև «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։

Թեև շների օգնությամբ ժամեր շարունակ զննում իրականացրած իրավապահները չեն մանրամասնել, թե ինչ նպատակ են հետապնդում իրենց գործողությունները, սակայն դժվար չէ կռահել, որ դրանք ամենևին էլ պատահականություն չեն: Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններից մեկի համաձայն՝ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը»:




Լրահոս