
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդատվական խորհրդի նախագահ, համակարգելու է Ուկրաինային արևմտյան զենք հատկացնելու հարցերը:
«Այժմ ամենակարևորը Ուկրաինային զենքով օգնելն է: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես այն կհամակարգեմ»,- նշել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով ուկրաինական հեռուստաալիքների մեկի եթերից:
Սաակաշվիլին նշել է, որ չի համաձայնել ղեկավարել Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն, քանի որ դրա համար անհրաժեշտ կլիներ ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն՝ ի տարբերություն այս պաշտոնի: