Սաակաշվիլին մտափոխվել է վերադառնալ Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ կշարունակի աշխատել Ուկրաինայում, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է այցելել Վրաստան հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն չի մտածում վերադառնալու մասին:

«Այժմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իմ կուսակցությունը, իմ կինը առաջնորդներից մեկն են: Կարծում եմ, որ վաղը լավ արդյունքներ կգրանցենք, և հաղթելու հավանականությունը մեծ է: Ես մեծ պլաններ ունեմ Ուկրաինայում»,-ասել է Օդեսայի նահանգապետը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ մտադիր է Վրաստան վերադառնալ, ինչպես նաև ենթադրել, որ այնտեղ նրան «ծափահարություններով» կդիմավորեն:




Լրահոս