Մելիք Մանուկյանը լքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն  Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը:

Նշենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու դիմում էր ներկայացրել Արագած Ախոյանը, իսկ խմբակցությունից` Կարո Կարապետյանը:




Լրահոս