
Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է թիմի խնդիրների մասին:
«Դեռ ամբողջականություն չկա թեʹ պաշտպանությունում, թեʹ հարձակման գծում: Այժմ մեզ մոտ հաջող է ստացվում պաշտպանությունից հարձակման անցնելը, ստացվում են որակյալ հակագրոհներ: Իսկ պաշտպանությունում և հարձակման գծում դեռ շատ աշխատելու տեղ կա: Մեր բախտը բերել է, քանի որ ունենք հավասարազոր կազմ: Մենք խաղում ենք մեր ֆուտբոլը», – նշել է նա: