![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/lui-van-gal.png)
Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գործով լսումներ են տեղի ունեցել:
Նա Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի խաղի ժամանակ վիրավորել էր խաղի մրցավարական կազմին: Այդ խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Լուի վան Գալը` նշել, թե ամբողջ խաղն իրենց դեմ էր` այդպես մեղադրելով մրցավարներին:
Լսումների արդյունքում Վան Գալին հաջողվեց խուսափել տուգանքից, սակայն նա նկատողություն ստացավ: