
Պրոֆեսիոնալ բռնցքմարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը պաշտոնապես հաստատել է, որ մենամարտելու է ֆիլիպինցի բռնցքամարտիկ, կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոյի հետ (57-5-2, 38 նոկաուտ):
«Պակյաոյի հետ մայիսի 2-ին մենամարտելու համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: Երկրպագուներին խոստացել էի, որ դա տեղի կունենա: Պատմություն ենք կերտելու մայիսի 2-ին: Բաց մի՛ թողեք»,-նշել է Մեյվեյզերը: