Ռաֆայել Նադալը գոհ է իր խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գոհ է Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի քառորդ եզրափակչում ուրուգվայցի Պաբլո Կուեվասի նկատմամբ հաղթանակից (4:6, 7:5, 6:0):

«Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ: Այս արդյունքը շատ կարևոր է ինձ համար, քանի որ վարկանիշային միավորներ եմ ստացել: Կանեմ հնարավորը Ռիո-դե-Ժանեյրոյի մրցաշարում հաջողության հասնելու համար», – նշել է Նադալը:

Կիսաեզրափակչում Նադալի հակառակորդը կլինի իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին:




Լրահոս