Էնդի Մարեյը շրջանցեց Ռաֆայել Նադալին. ATP

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) այսօր հրապարակել են վարկանշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում բրիտանացի Էնդի Մարեյը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ դառնալով աշխարհի երրորդ ռակետ:

ATP-ի վարկանշային աղյուսակ

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 13 045 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9205
3 (4). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 5460
4 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5425
5 (5). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) – 5205
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 4980
7 (7). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) -4595
8 (8). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4460
9 (9). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 4185
10 (11). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3465

WTA-ի վարկանշային աղյուսակ

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 9592
2 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 8210
3 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 6571
4 (3). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 6395
5 (5). Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – 4730
6 (6). Անա Իվանովիչ (Սերբիա) – 4425
7 (7). Էժենի Բուշար (Կանադա) – 4365
8 (8). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 4025
9 (9). Եկատերինա Մակարովա (Ռուսաստան) – 3420
10 (10). Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) – 3150




Լրահոս