«Փոխանակ ամաչեք, դեռ խոսում եք». բանավեճ` Լևոն Զուրաբյանի և Գալուստ Սահակյանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկարագրեց Հայաստանում ստեղծված քաղաքական վատ վիճակը և նշեց, որ ՀՀԿ-ն տեռորի է ենթարկում ԲՀԿ-ին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց պատգամավորի ելույթը, և նրանց միջև սկսվեց բանավեճ: Գալուստ Սահակյանը նշեց, որ պետք չէ ԲՀԿ-ի բացակայությամբ խոսել նրանց համար, Լևոն Զուրաբյանն էլ շարունակեց, թե  իշխանությունը տեռոր է իրականացնում, շանտաժներ է անում, ստիպում է քաղաքական գործիչներին, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանին, որ հրաժարվեն քաղաքական գործունեությունից:

«Եվ այսքանից հետո Դուք եք խոսո՞ւմ, որ իմ գործընկերների բացակայությամբ ես ելույթ եմ ունենում: Ես Ձեզ պետք է հարցնեմ, պարո´ն Սահակյան, դուք կարող եք պատասխանել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այստեղ չէ»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, կարող եմ պատասխանել. Նաիրա Զոհրաբյանը պարզ ասաց, որ բոյկոտում են քառօրյան»: Լևոն Զուրաբյանը կրկին հարցրեց. «Ինչո՞ւ նշվեց, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փոխանակ ամաչեք, դեռ խոսում եք»: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Կարճ կապեք»:




Լրահոս