«Լիդս Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել ակումբը հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին։
Նշենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն` ակումբի երկրպագուները խնդրել էին Քրոուին գնել ակումբը.
«Ակումբը չի վաճառվում, իսկ Չելինո ընտանիքն այն վաճառելու ցանկություն չունի և ոչ մի առաջարկ չի ստացել՝ չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին։ «Լիդսը» ներկայումս հաջողությամբ վերակառուցվում է և ոչ փոքր ներդրումներ ունի», – նշել է ակումբի կառավարման խորհրդի անդամը: