ՕԵԿ-ը փորձում է ԲՀԿ-ից դուրս եկածներին ներգրավել իր շարքե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե ՕԵԿ-ը վերջին ներքաղաքական իրադարձություններին հետո փորձում է ստանձնել ընդդիմադիր դաշտում գլխավորի դերը և ցանկանում են ԲՀԿ-ից դուրս եկածներին ներգրավել իրենց կուսակցության շարքերը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով այս լուրերին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե իրենք իրենց շարքերը համալրելու խնդիր չունեն:

«Մենք միշտ հանդիպում ենք մեր գործընկերների հետ, տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, ու ունեմ լավ ընկերներ բոլոր քաղաքական ուժերից, այդ թվում նաև ԲՀԿ-ից: Նկատի ունենալով այն, ինչ տեղի ունեցավ բոլորովին վերջերս, մեր և իրենց նախաձեռնությամբ քննարկում ենք, հանդիպում ենք, այստեղ վատ բան ես չեմ տեսնում»,-ընդգծեց նա:

Նշենք, որ մինչ այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Կարո Կարապետյանը, Հարությունյուն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը և Մուշեղ Պետոսյանը: Իսկ պատգամավոր Մելիք Մանուկյանն էլ մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել:




Լրահոս