«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին աջակցության խոսքեր է հասցեագրել Անխել դի Մարիային: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը քննադատել էր արգենտինացուն` «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը նրան փոխարինելուց հետո:
«Այս օրը, պարզապես, անհաջող էր Դի Մարիայի համար: Նման օրեր լինում են ցանկացած ֆուտբոլիստի կարիերայում: Անխելը գերազանց ֆուտբոլիստ է և հնարավոր չէ կորցնել տաղանդը մեկ գիշերվա ընթացքում:
Հուսով եմ, որ նա շուտով կվերականգնի իր լավագույն մարզավիճակն ու կցուցադրի իր մակարդակը: Վստահ եմ, որ Անխելը մեծ դերակատարություն կունենա մեր թիմում»,- նշել է Ռունին: