Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցությունը զանգվածային բողոքի ցույցի դուրս կգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մարտի 21-ին մտադրված է զանգվածային բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով կառավարության հրաժարականը, որը, նրանց խոսքերով,  ունակ չէ կանգնեցնել երկրի ազգային արտարժույթի՝ լարիի արժեզրկումը. փոխանցում է «Новости-Грузия»-ն:

Լարիի փոխարժեքն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ սկսել է ակտիվ կերպով նվազել անցած տարվա նոյեմբերի 20-ից և վերջին սակարկությունների արդյունքում կազմել է մեկ դոլարի համար 2.1654 լարի: Մինչ այդ Վրաստանի արտարժույթի փոխարժեքը դոլարի հանդեպ տատանվել է 1,74-1,76 սահմաններում: Ընդդիմության ու փորձագետների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ լարիի փոխարժեքի անկումը հանդիսանում է երկրի իշխանությունների «սխալ տնտեսական քաղաքականության» հետևանք:




Լրահոս