
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեին և մարզական տնօրեն Միխայել Ցորկին վստահության համար: Կլոպը նշել է, որ չնայած թիմի անհաջող ելույթների շղթային` իրեն թույլ տվեցին շտկել իրավիճակը:
«Անչափ շնորհակալ եմ, որ նման հիանալի ակումբում աշխատելու հնարավորություն ունեմ: Կցանկանայի հատուցել «Բորուսիա»-ին վստահության համար: Վատցկեն և Ցորկը դժվարին պահերին յուրօրինակ պատասխանատվության զգացում են ցուցաբերում: Շատ հաճելի է տեսնել, թե ինչ է նշանակում վստահությունն ու համբերատարությունը»,- նշել է Կլոպը: