Գարնանային տրամադրություն` խորհրդարանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը սկսվեց գարնանային տրամադրությամբ: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կին պատգամավորներին ձնծաղիկներ բաժանեց:

Ի տարբերություն նախորդ քառօրյայի` նիստին այսօր մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստերի դահլիճ մտավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի ուղեկցությամբ:

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը:

RA NA holds an extraordinary session

 




Լրահոս