Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում արտահերթ նիստ:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) հետ է վերցրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մ. Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ական պատգամավորը 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով ետ վերցնել իր` մանդատից հրաժարվելու մասին դիմումը, և որ նա հենց այդպես էլ վարվելու է: Ուղղակի նա դա կանի հնարավորինս ժամանակ ձգելով, որպեսզի ներքաղաքական կյանքի վերջին թոհուբոհը փոքր-ինչ հանդարտվի եւ մնա անցյալում»: