Իմ չափը ես գիտեմ` ի տարբերություն շատ-շատերի. Արծվիկ Մինասյանը` Հակոբ Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել  «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ փոփոխությունները չպետք է կապել կենսաթոշակի հետ, որովհետև պաշտոնաթող նախագահի տարիքը կապ չունի, ուստի` ի՞նչ իմաստ ունի թոշակ նշանակելը:

«Դիտարկվո՞ւմ է արդյոք պաշտոնաթող նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը, թող իրար հետ շախմատ խաղան, հանդիպեն, զրուցեն, սուրճ խմեն, գուցե նրանց միջև ագրեսիան նվազի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, թե գուցե կենսաթոշակի փոխարեն այլ անուն տրվի այդ վճարին:

Պատգամավորը նաև հարց ուղղեց հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, թե ինչպես են հարցում անելու ու պարզեն, թե պաշտոնաթող նախագահն ինչ պաշտոնի է նշանակվել:

«Այդ ինչպե՞ս եք հարցում ուղարկելու Մոսկվա, հարցնեք` Ռոբերտ Քոչարյանը որևէ պաշտոն զբաղեցնում է, թե` ոչ: Արդյոք դա չի՞ նսեմացնում նախագահի ինստիտուտը: Մարդը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը, հարգանքի է արժանի, ու դա պետք է հատկացվի, ոչ թե հարցում արվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հակոբ Հակոբյանը նշեց. «Ցավում եմ, որ չգիտեք: Մենք արդեն երեք տարի է կենսաթոշակառուներից չենք հարցնում, թե` «դրսում ինչ եք ստանում»: Մենք վճարում ենք այն, ինչ հատկացվում է օրենքով: Չափը չե՞ք կարողանո՞ւմ չափել»: Արծվիկ Մինասյանն էլ  արձագանքեց. «Զարմանում եմ, որ, լինելով հանձնաժողվի նախագահ` չգիտեք, որ օրենքով նախատեսված կարգով` կա սահմանափակում, ցավում եմ, որ չեք տիրապետում, առանց դիմումի նշանակում եք թոշակ, հետո պետք է ընկնեք, հարցում անեք: Չեք կարդացե՞լ նախագիծը, չեմ հասկանում: Իսկ իմ չափը ես գիտեմ` ի տարբերություն շատ-շատերի»:




Լրահոս